Տպել
07.12.2023
Կհստակեցվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ
1 / 3

Առաջարկվում է վերացնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ ՍԴ 2023 թվականի ապրիլի 11-ի որոշման պահանջը: Առաջարկվել է նաեւ հստակեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ:

Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծառայության ընդունվողների համար ատեստավորման ժամկետ առաջարկվել է սահմանել պաշտոնին նշանակվելուց հետո 3-9 ամիս՝ գործող 3-6 ամսվա փոխարեն:

Նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար, մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը,  պահպանել նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը: «Վերանայվում են Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հստակեցնելով օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ծառայության ընդունվելու հետ կապված հարաբերությունները»,- մանրամասնել է Անդրանիկ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող նախաձեռնությունը կարեւոր նշանակություն ունի Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը պատշաճ որակով կազմակերպելու, առավել արդյունավետ ատեստավորման գործընթացն իրականացնելու տեսանկյունից: Կառավարությունն առաջարկել է օրինագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել գաղտնի հիմունքներով համալրվող ստորաբաժանումներում ծառայողների կողմից դատական պաշտպանությանը դիմելու հարցի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնել իրավակարգավորումը:

Գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


07.12.2023
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել լիազորող նորմ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգի եւ կարգավիճակի որոշման ընթացակարգի համար. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության...

07.12.2023
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
Օրենքի ընդունումը պայմանավորված է ԱԳՆ գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորող նորմերով ապահովվելու, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղ...

07.12.2023
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է գալիք տարվա պետական բյուջեի մասին օրենքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ի հերթական նիստում 71 կողմ եւ 25 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Քվեարկվել են նաեւ քննարկված մյուս հարցերը: Խորհրդարանը հերթական նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:...

07.12.2023
Առաջարկվում են օզոնային շերտի պահպանությանն ուղղված նոր կարգավորումներ
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի եւ դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ճանապարհային քարտեզով, որն այդ համաձայնագրի ստորագրման արդյունք է, ամրագրված...

07.12.2023
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանի թեկնածությունը
Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Այս մասին ասել է նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային...

07.12.2023
Դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

07.12.2023
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովի` դեկտեմբերի 7-ի հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Խորհրդարանը շարունակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկումը:...