Տպել
11.12.2023
Փոփոխություններ` «Ներքին աուդիտի մասին» օրենքում
1 / 2

«Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը խորհրդարանը քննարկել է ԱԺ դեկտեմբերի 11-ի հերթական նիստում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ հստակեցնող կարգավորումներ են առաջարկվել: Գործող օրենսդրությամբ սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կարող են լինել քաղաքացիական եւ համայնքային ծառայողները: Արթուր Մանուկյանը նշել է, որ օրենսդրական հակասություն կա. պետական եկամուտների կոմիտեում, օրինակ, դա հատուկ ծառայություն է: «Այս դրույթը դարձնում ենք հանրային ծառայություն, որ այս հակասությունը վերանա»,- նշել է նա:

«Ներքին աուդիտի մասին» օրենքով առկա սահմանափակմամբ Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանման կամ ինքնուրույն միավորի ղեկավար հանդիսացած անձինք: Այս ժամկետն էլ առաջարկվում է դարձնել մեկ տարի:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդգար Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: