Տպել
11.12.2023
Գործադիրը լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում
1 / 3

Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածք ներմուծվող ու ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքատեսակները, որոնք հետագայում արտահանվում են ՀՀ-ից, դրանց մաքսային հսկողության համար սահմանել պետական տուրքի նոր դրույքաչափեր` յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում  լրացումները:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարութունը ներկայացրել է առաջարկություն, ըստ որի` նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2024 թվականի մարտի 1-ը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել է դեկտեմբերի 11-ի ԱԺ նիստում: