Տպել
11.12.2023
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
1 / 2

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաեւ կկարգավորվեն ընդհանուր վարութային հարցեր, օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու դրույթի խմբագրման արդյունքում մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթները կիրականացվեն թղթային եղանակով, ինչի արդյունքում կկարգավորվեն, ի թիվս այլ հարցերի՝ օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց վարչական իրավախախտման վարույթների շրջանակում անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հետ կապված հարաբերությունները:

Ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Նրա հավաստմամբ խնդիրն այն է, որ օրենսգրքով վարչական վարույթի հարուցումը հարկային մարմնի կողմից իրականացվող կրկնակի վարչարարություն է, որն արդյունավետ չէ՝ հիմք ընդունելով օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառման պրակտիկան:

Նշվել է, որ հարկերի չվճարման դեպքերի կանխարգելման եւ հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում դրանց կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ունի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան վարչական գործիքակազմ (չվճարված հարկային պարտավորությունների գանձման, ինչպես նաեւ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների իրականացում), որով էլ ապահովվում է հարկ վճարողների կողմից համապատասխան պարտավորությունների կատարումը եւ պետական բյուջեի եկամուտների վերականգնումը:

Նշվել է նաեւ, որ ՀՀ հարկային օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով պատասխանատվություն է նախատեսված պետական հարկերի եւ վճարների վճարումը սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու դեպքում՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժի վճարում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 170.3-րդ հոդվածը:

Բանախոսը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին:

Հարակից զեկուցող, պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...