Տպել
12.12.2023
Հավաստագրեր են հանձնվել «Աշնանային դպրոց» դասընթացների մասնակիցներին
1 / 9

Մենք բարձր ենք գնահատում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ԱԺ-ի համար իրականացվող ծրագրերը: Համատեղ իրականացվող ծրագրերը լավ արդյունք են տալիս խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման տեսանկյունից. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դեկտեմբերի 12-ին «Աշնանային դպրոցի» դասընթացների պաշտոնական փակման եւ մասնակիցներին վկայականների հանձնման արարողության ժամանակ` շնորհավորելով ծրագրի մասնակիցներին: Դավիթ Առաքելյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը գործընկերների հետ ապագայում էլ կշարունակվի, կիրականացվեն այլ ծրագրեր, որոնք կնպաստեն խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքն էլ ավելի հմտորեն եւ արհեստավարժ կատարելուն:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ դասընթացները լավ ներդրում են ապագայի համար: Դրանք հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին կատարելագործելու հաղորդակցման, կառավարման եւ առաջնորդության հմտությունները, օգտակար կլինեն ամենօրյա աշխատանքում եւ կնպաստեն ավելի արդյունավետ կատարել աշխատանքը:

«ՄՀԻ-ն կշարունակի աջակցել ձեզ եւ կօգնի մեզ ավելի լավ արձագանքել ձեր կարիքներին, կօգնի բարելավել ուսումնական ծրագիրը եւ այն հարմարեցնել ձեր կարիքներին: Հուսով ենք, որ ԱԺ-ի հետ մեր համագործակցությունն էլ ավելի կզարգանա»,- ասել է Ջեյմս Դե Ուիթը:

Շուրջ երկու ամիս խորհրդարանում իրականացվում է ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված` ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) համագործակցության ծրագիրը` «Աշնանային դպրոց» դասընթացների շարքը:

Դասընթացներին մասնակցած ԱԺ հանձնաժողովների եւ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները ստացել են հավաստագրեր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...