Տպել
18.12.2023
Սինգապուրի խորհրդարանի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասը հյուրընկալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի խորհրդարանի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը:

Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Հյուրը համաձայնել է, որ անհրաժեշտ է զարգացնել բարեկամական խմբերի միջեւ գործակցությունը:

Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով: Կողմերը տեսակետներ են փոխանակել սոցիալական աջակցության ծրագրերի, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը եւ էականորեն կրճատել աղքատությունը: «Կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը կա մեր երկրում, կնպաստի հասնելու այս նպատակներին»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...