Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի խորհրդարանի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը:
Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Հյուրը համաձայնել է, որ անհրաժեշտ է զարգացնել բարեկամական խմբերի միջեւ գործակցությունը:
Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով: Կողմերը տեսակետներ են փոխանակել սոցիալական աջակցության ծրագրերի, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը եւ էականորեն կրճատել աղքատությունը: «Կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը կա մեր երկրում, կնպաստի հասնելու այս նպատակներին»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների դինամիկան գրանցել է կայուն աճի միտում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 15,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ...
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի «ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացությունը
Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունքը հանրային կառավարմանը նպաստելն է, ինչը միտված է հանրային կառավարման վերաբերյալ մասնագիտական, անկողմնակալ եւ ժամանակին կարծիք ձեւավորելուն երկու ուղղություններով՝ կառավարման օրինականություն եւ արդյունավետություն: Ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջո...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...