ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվում է (ուժի մեջ մտնելու ժամկետ` 2024 թվականի հունվարի 1-ը), ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Անուշ Քլոյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցողի` Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Արփինե Դավոյանը փաստել է, որ օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել գործող կանոնակարգերի պահպանումն առ այն, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո եւս ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից` երկարացնելով գործող կանոնակարգումները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը` մինչ քաղաքական միավորումների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկման իրավահարաբերությունների եւ դրանցից բխող խնդիրներին վերջնական լուծման համար նոր համակարգային մոդելի նախատեսումը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Որոշակի խնդիրների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:
Արուսյակ Մանավազյանի ներկայացրած գրավոր առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակին:
Զարուհի Բաթոյանը մասնակցել է «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումների եւ համայնքային ոլորտային ծառայությունների վերափոխման» ազգային համաժողովին
Հայաստանում փորձարկվել են նորարարական համայնքային ոլորտային ծառայությունների մեծ եւ փոքր մոդելներ: Մասնավորապես, բարելավվել է ոռոգման ծառայությունը Ճամբարակ համայնքում, ստեղծվել է արտադպրոցական ծառայություն Արենի համայնքում եւ առողջության առաջնային պահպանման ծառայություն Բերդ համայնքում: Բացի այդ, ծ...
Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ միտված ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը
Վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաեւ Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում: Սա պարզ է դարձել ուսումնասիրությունների արդյունքում. ասել է Ռուստամ Բաքոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1...
Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ
Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին աս...
Ազգային ժողովում կկազմակերպվի ցուցահանդես
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որը նախաձեռնել է «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնը: Ներկայացվելու են մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռքի աշխատանքները: ...
Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության տեսակ
Նախագծի նպատակն է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պրոբացիայի ծառայության...
Առաջարկվում է ստեղծել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ
Առաջարկվում է ստեղծել եւ ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկու...
Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի, դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի
Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների եւ գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեեւ դրանց անհրաժեշտու...
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, 334 սրահում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկում տեղի կունենա: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: Մաս առաջին` այստեղ: Մաս երկրորդ` այստեղ: ...