Նախաձեռնությունը միտված է մեր քաղաքացիների համար ավելի լավ ծառայություններ մատուցելուն. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Ըստ զեկուցողի՝ նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց համաձայն՝ գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները:
«Գործող կարգավորումների համաձայն՝ անձը, դատարանի կողմից ծանուցվելով այնպիսի գործի վերաբերյալ, որով հետագայում կայացվելիք դատական ակտը կարող է շոշափել իր իրավունքներն ու պարտականությունները, հնարավորություն չունի նախապես ծանոթանալու գործի նյութերին՝ հասկանալու համար, թե կան արդյոք գործի քննությանը ներգրավվելու հիմքեր, թե՝ ոչ: Այժմ առաջարկում ենք սահմանել, որ դատարանի կողմից ծանուցված այն անձը, որի իրավունքների եւ պարտականությունների վրա կարող է անխուսափելիորեն ազդել դատական ակտը, հնարավորություն ունենա մինչեւ գործին մասնակցող անձ ներգրավվելը ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները եւ այլն»,- բարձրաձայնել է Արմենուհի Հարությունյանը: Ըստ նրա՝ նախատեսվում է նաեւ ծանուցումներ իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի միջոցով, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով: Վերջինս հնարավոր կլինի, եթե կողմը դատարանին կտրամադրի իր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Վերաքննիչ դատարանը փոքր գործերից բեռնաթափելու նպատակով նախագծով առաջարկվում են վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ: Վերանայվում է դատարանների միջեւ ենթակայության մասին վեճերի լուծման կարգը:
Փոխնախարարի խոսքով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հնչել են առաջարկներ, որոնք մինչեւ երկրորդ ընթերցում նախարարությունը եւս մեկ անգամ ուսումնասիրելու հնարավորություն կունենա:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը: Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է օրենսգրքում այնպիսի կառուցակարգերի բարելավմանը, որոնք բարձրացնելու են քաղաքացիական դատավարության արդյունավետությունը, նպաստելու են դատավարական խնայողության սկզբունքի ապահովմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը, էլեկտրոնային գործիքների կիրառման ընդլայնմանը՝ դրանով նպաստելով քաղաքացիների դատավարական իրավունքների իրացման արդյունավետության բարձրացմանը եւ դատարանների բեռնաթափմանը: Պատգամավորը նշել է, որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Արուսյակ Ջուլհակյանի տեղեկացմամբ հանձնաժողովի նիստում պայմանավորվածություն է ձեռքբերվել մինչեւ երկրորդ ընթերցում անցկացնել աշխատանքային քննարկում:
Նախաձեռնությունը քննարկվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Հայաստանում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը եւ շարունակական կատարելագործմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն եւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններից: Նախագծերն ուղղված են դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բար...
Առաջարկվում է պետական մարմինների եւ ՏԻՄ-երի, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին
Առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին: Նախատեսվում է, որ էլեկտրոնային ծանուցումներն իրականացվելու են Պետական եկամուտների կոմիտեի էլեկտ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը
««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստո...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել, օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովը եր...
Արձանագրության վավերացմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան ազատ մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 20...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Անուշ Քլոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադր...
Նախաձեռնությամբ կերկարաձգվի ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության պետական աջակցության տրամադրումը 1 տարի ժամկետով
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարացնել եւս մեկ տարով` մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի ...
Հանձնաժողովում քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը,...
Օրենսդրական նախաձեռնությունն առանցքային նշանակություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում
Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցմամբ եւ վերահսկողության միջոցների սահմանմամբ: «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկա...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահեր նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Օրենսդրական նախաձեռնություն` ուղղված դատարանների գործունեության բեռնաթափմանը
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է իրավական կարգավորումներ սահմանել եւ դրանք համապատասխանեցնել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը: Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ...
Առաջարկվող փոփոխություններով ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակելու եւ ազատելու է ՀՀ վարչապետը. Արմենուհի Հարությունյան
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը դասվում է վարչապետին ենթակա մարմինների շարքին, մինչդեռ ծառայության տնօրեն ու տնօրենի տեղակալներ, գործող կարգավորումների համաձայն, պաշտոնին նշանակվում եւ պաշտոնից ազատվում են ՀՀ նախագահի կողմից: Անհրաժեշտ է վե...
Հանրությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաեւ մեր պետականությանը, տնտեսությանը, ֆինանսական կայունությանը. Գեւորգ Պապոյան
Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Լեռնային Ղար...
Նախաձեռնությամբ ԿԸՀ-ն կշարունակի իրականացնել ընտրական գործընթացի բոլոր փուլերի վերահսկողությունը
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը: Հիմնական զեկուցող Արփինե Դավոյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի գործող...
Խորհրդարանում ներկայացվել են «Փրկություն» կենտրոնի սաների՝ Ամանորի խորհրդին համահունչ աշխատանքները
Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո մշտապես ներկայացվում են ինչպես հայտնի ստեղծագործողների, այնպես էլ երիտասարդների գործերը: Այս անգամ հերթը «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաներինն էր: Ներկայացված ձեռքի աշխատանքն...
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ որոշ նախագծերի երկրորդ ը...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակել է նախորդ օրն ընդմիջված «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն առանցքային նշանակությո...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն արտահերթ նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին` ժամը 17:40-ին, 414 սրահում կգումարի արտահերթ նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին` ժամը 17:40-ին, 214 սրահում:Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ...