Տպել
22.12.2023
Օրենսդրական նախաձեռնությունն առանցքային նշանակություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում
1 / 2

Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցմամբ եւ վերահսկողության միջոցների սահմանմամբ: «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանում:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնց զգալի մասն ընդունվել է: Արդյունքում, խորհրդարանի քննարկման է ներկայացված կոնսեսուսային օրենսդրական փաթեթ, որն առանցքային նշանակություն կունենա ոլորտի զարգացման գործում: Մանրամասն ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարարը նշել է, որ փաթեթն ընդգծում է բնագավառի առաջիկա` 5-10 տարիների զարգացման ուղղություններն ու հեռանկարները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: