Տպել
22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Անուշ Քլոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթին:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: 
  
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված` Կառավարության  հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով առաջին ընթերցումից հետո օրինագիծը լրամշակվել է առաջարկված փոփոխություններով:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կոչ է արել կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին: