Տպել
22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
1 / 1

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել, օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ կից օրենքների նախագծերում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

«Այս փոփոխությունները միտված են համակարգի ոչ միայն առողջացմանը, այլ նաեւ ինտելեկտուալ նոր ուժի ներգրավվմանը»,- ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն: