Տպել
22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը
1 / 1

««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախագծերն ուղղված են ՏՏ ոլորտի աջակցմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել քննարկում ՀՀ վարչապետի հետ, մասնակցել են խոշոր հարկատու ընկերություններ:  Բաբկեն Թունյանը հավաստիացրել է, որ կա պայմանավորվածություն՝ մինչեւ 2024 թվականի կեսն ունենալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող համապարփակ օրենսդրություն:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: