Տպել
22.12.2023
Առաջարկվում է պետական մարմինների եւ ՏԻՄ-երի, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին
1 / 1

Առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին: Նախատեսվում է, որ էլեկտրոնային ծանուցումներն իրականացվելու են Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման հարթակով, որով արդեն իսկ ՊԵԿ-ն իրավաբանական անձանց եւ  անհատ ձեռնարկատերերի հետ էլեկտրոնային շփումներ է իրականացնում, եւ բոլոր իրավաբանական անձինք եւ  անհատ ձեռնարկատերերն այդ հարթակի օգտատերեր են, ունեն «Անձնական գրասենյակ»: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Փաթեթով սահմանվում է, որ բոլոր պետական մարմինները եւ ՏԻՄ-երն իրենց վարչարարություններում եւ հանրային գործառույթներն իրականացնելիս իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տեղեկությունները ծանուցելու են էլեկտրոնային եղանակով: