Տպել
09.01.2024
Տեղեկատվություն
1 / 1

Հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, 334 սրահում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ պատգամավորների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ ԿԲ նախագահն ու տեղակալները, ԿԲ խորհրդի անդամներ, ոլորտի պատասխանատուներ: Կքննարկվեն բանկային սակագների, թվայնացման, կրիպտոարժույթների եւ ֆինանսական համակարգի այլ հարցեր: