National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.01.2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը
1 / 5

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փաթեթի նպատակը հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացումն է. այս մասին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Եթե հարկ վճարողն իր հաշվարկով հարկային պարտավորություն է առաջացնում, բնականաբար, պետք է սահմանված ժամկետում նաեւ վճարի: Եթե չի վճարում, մենք ասում ենք այս նախագծով, որ քեզ հիշեցնելու ենք քո պարտավորության մասին: Եթե 7 օրվա ընթացքում չի կատարում այդ  պարտավորությունը, ապա գանձման որոշում ենք կայացնում, արգելադրում ենք բանկային հաշվին առկա միջոցները, եթե առկա են, շարժական եւ անշարժ գույքը, եւ վարույթը շարունակվում է: Եթե 1 ամսից կրկին պարտավորությունները չի մարում կամ չի դիմում, որ ժամանակացույց կիրառվի եւ այլ միջոցառումներ իրականացվեն, ուղարկում են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- պարզաբանել է   Ռուստամ Բադասյանը: Նրա տեղեկացմամբ  նախատեսվում է օրենսգրքից հանել նաեւ բողոքարկման իրավունքը, ինչը հաճախ չարաշահում են հարկ վճարողները: «Այսինքն՝ եթե բողոքարկվի, սրա կատարումը չի կասեցվելու»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Այսինքն՝ ըստ հիմնավորման՝ կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ, մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը որոշումը եւ չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով:

Քննարկման արդյունքում առաջարկ է եղել վերանայել արգելադրվող գումարի չափը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից եւ կտարածվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա: Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:


27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am