Տպել
12.01.2024
29 հարց` հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 7

Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Փոփոխություններ են կատարվել  ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի , հոկտեմբերի 5-ի , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա եւ 020-Ա որոշումներում: