Տպել
12.01.2024
29 հարց` հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 7

Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Փոփոխություններ են կատարվել  ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի , հոկտեմբերի 5-ի , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա եւ 020-Ա որոշումներում:


12.01.2024
Տեղի է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը
Հունվարի 12-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են հունվարի 15-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցեր: Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել Կարեն Թումանյանի թեկնածությունը: ...

12.01.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակա...