Տպել
15.01.2024
Ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի եւ գործունեության հանրային ընկալումը չեն կարող ստուգվել կամ չափվել որեւէ պետական մարմնի կողմից. Արդարադատության փոխնախարար
1 / 12

Կառավարության քաղաքականությունն ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը` չափելի եւ կոնկրետ արդյունքների վրա հիմնված գործիքակազմով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ առհասարակ առկա չէ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացնելով:

Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանի` վարկանիշավորման համակարգերի մանրամասներին եւ մասնագիտական ոլորտներում մրցանակաբաշխությունների անցկացմանը վերաբերող հարցին ի պատասխան` Արմենուհի Հարությունյանը պարզաբանել է, որ դրանք ոլորտային եւ մասնագիտական հանրույթների կողմից տվյալ մասնագիտությունների համար կազմակերպվող մրցանակաբաշխություններ են, ինչն առաջադեմ պետություններում ընդունված պրակտիկա է: Փոխնախարարը հավելել է, որ պետության կողմից պարտադիր չէ «ժողովրդականի» եւ «վաստակավորի» կոչում շնորհել այն անհատներին, որոնց մասին մեր ժողովրդի ստվար հատվածը շատ հաճախ նույնիսկ տեղեկություն չունի: «Այս տարիների ընթացքում շնորհվել է 1181 պատվավոր կոչում: Այն անձինք, որոնց տրամադրվել են պատվավոր կոչումներ, պահպանելու են իրավունքներն ու արտոնությունները եւ համապատասխան գումարային չափը, որը շնորհվել է ամենամսյա կտրվածքով»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը: Նրա դիտարկմամբ այս տիտղոսները որոշակիորեն վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում` խոչընդոտելով տվյալ կառույցի ղեկավարի անկաշկանդ կադրային քաղաքականությունը, առողջ սերնդափոխությունը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Ելույթներում պատգամավորներն ընդգծել են, որ շատ հաճախ կոչումները որոշակի քաղաքական նշանակություն են ունեցել:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձանագրելով, որ կոչումները դեռեւս Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմեր են, նշել է, որ որեւէ այլ երկրում այդպիսիք չկան. Լուչիանո Պավարոտին կամ Մայքլ Ջեքսոնը ժողովրդական արտիստ չեն, նրանք կան, եղել եւ մնալու են արժեք մարդկության համար: Նշելով, որ որոշ «մականունավոր» մարդիկ երաժշտության ոլորտում «վաստակավոր» կոչում են ստացել` ԱԺ նախագահն ընդգծել է. «Հարգանքը եւ ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում, այդ էլիտաները չկան, կա մի էլիտա` ժողովուրդն է»:

Եզրափակիչ ելույթներում Արմենուհի Հարությունյանը եւ Արփինե Դավոյանը, անդրադառնալով «վաստակավոր» եւ «ժողովրդական» կոչումներ ստացած անձանց, եւս մեկ անգամ արժեւորել են տարբեր բնագավառներում նրանց գործունեությունը: Ընդգծվել է նախագծերի փաթեթով սահմանված տարբեր բնագավառներում գործող մասնագետների համար ինքնադրսեւորվելու հավասար պայմաններ ապահովելու հանգամանքը:

«Ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի եւ գործունեության հանրային ընկալումը չեն կարող ստուգվել, չափվել, առավել եւս վավերացվել կամ մերժվել որեւէ պետական մարմնի կողմից»,- եզրափակել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:


28.06.2024
Աշխատանքային այցի շրջանակում հայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը: Կողմերը կ...