Նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար առավել արդյունավետ համակարգի ներդրում: Նպատակը մաքսային հսկողության արդյունավետության եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովումն է: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը` ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախատեսվում է սահմանել, որ մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք պետական կամ համայնքային սեփականություն են (օրինակ` մաքսային կետերում առեւտրային գործունեության իրականացումը, բանկի մասնաճյուղի տեղակայումը) գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա, որը կսահմանի ՀՀ կառավարությունը: Մրցույթի արդյունքում հաղթող անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Միաժամանակ, մաքսային հսկողության գոտի հանդիսացող մասնավոր տարածքներում (օրինակ` ժամանակավոր պահպանման պահեստներ) նախատեսվում է, որ այս կամ այն առեւտրային գործունեության իրականացումը կսահմանվի որպես նվազագույն պահանջ, օրինակ` անկանխիկի վճարման հնարավորություն, իսկ տնտեսվարողն արդեն կորոշի, թե ում հետ է կնքում պայմանագիր:
Զեկուցողին հարցեր են ուղղել պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու որոշ ընկերությունների հետ, օրինակ` «Duty Free» (անմաքս առեւտրի խանութներ) ցանցում գործող խանութների: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ուսումնասիրել են «Duty Free»-ների միջազգային փորձը եւ պարզել, որ Հայաստանում այդ առումով բազմաթիվ ռիսկեր կան: Օրինակ` գնումների ծավալի վերաբերյալ էլեկտրոնային համակարգով փոխանակում չի կատարվում մաքսային մարմնի հետ: Օրինակ` մեկ անձնագրով հնարավոր է այնպիսի քանակի գնումներ կատարել, ինչն ակնհայտ առեւտրային նպատակ է հետապնդում: Այնուհետեւ, այդ ապրանքները հայտնվում են List.am-ում կամ այլ կայքերում, եւ դա որոշակի խնդիրներ է առաջացնում: ՊԵԿ նախագահը հավելել է, որ անմաքս առեւտրի խանութների հետ կապված նախաորակավորման ընթացակարգ է սահմանվելու, որի մանրամասները որոշելու է Կառավարությունը: Կորոշվի, օրինակ, թե ինչպես պետք է ցուցադրված լինի հայրենական արտադրությունը եւ այլն: «Եթե այդ տարածքը պատկանում է պետությանը կամ համայնքին, պետք է անցկացվի մրցույթ: Պետք է նախ նախաորակավորվեն, մեր բոլոր պայմաններին համապատասխանեն, որից հետո բոլոր տնտեսվարողները, որոնք հավակնում են «Duty Free»-ի գործունեություն իրականացնել, կարող են դիմել եւ մրցութային կարգով հաղթող ճանաչվել, որ հայեցողական լիազորություններ այս ոլորտում չլինեն, եւ հարց չառաջանա քաղաքացիների մոտ, թե որ սուբյեկտը որ մաքսային հսկողության գոտում ինչ գործունեություն է անում, եւ ինչպես են որոշել, որ հենց այդ սուբյեկտն է իրականացնում»,- պարզաբանել է Ռուստամ Բադասյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:
Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ հունվարի 15-ի հերթական նիստում:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել
Խորհրդարանը հունվարի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Փաթեթով սահմ...
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը
Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալու վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին եւ լուծելու գործնականում ա...
Նախաձեռնության ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը
Նախաձեռնության ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը: ՀՀ կրթության, գիտության, մշակու...
Քննարկվել են Դատախազության եւ Քննչական կոմիտեի մասին օրենքներում փոփոխությունները
«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու գաղափարն առաջացել է Ազգային ժողովում «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին դատախազության բյուջետային հատկացումների վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում. ասել է «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատ...
Խորհրդարանը քննարկել է ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների փաստաթղթերը փոխադարձ ճանաչելու վերաբերյալ համաձայնագիրը
Համաձայնագիրը մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից է: Նպատակը գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները եւ սահմանափակումները վերաց...
Ներկայացվել է օրենսդրական դաշտի լավարկմանը միտված նախաձեռնություն
Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունմամբ: 2023 թվականից ՀՀ-ում գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը: Հաշվի առնելով հաշմանդամության...
Փոփոխություններ են նախատեսվում եկամտային հարկի վերադարձի մասին համակարգում
Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Ազգային ժողովը հունվարի 15-ի հերթական նիստում առաջի...
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու եւ չկատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները
Նախագծով կկարգավորվեն ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու եւ չկատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` հունվարի 15-ի ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնե...
Կառավարությունն առաջարկում է գործնականում լայնորեն չկիրառված հարկային արտոնությունը վերացնել
Կարգավորման առարկան Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձի եւ դրանց հավասարեցված գումարների չափով շահութահարկից նվազեցում կատարելու արտոնության վերացումն է: Նման արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գոր...
Խորհրդարանը քննարկել է հսկիչ գնման ընթացակարգի տեսաձայնագրմանն առնչվող նախաձեռնությունը
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները վերաբերում են վարչարարության բարելավմանը: Մասնավորապես, թեմատիկ ստուգումների ընթացքում ապացույցների հետ կապված հարցեր են առաջանում: Նախատեսվում է հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակար...
Նոր կարգավորմամբ հարկային մարմինը ԿԲ-ի միջոցով պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի վերաբերյալ
Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումը՝ հիմնված միջազգային փորձի վրա: Բազմաթիվ երկրներում վաղուց շատ ավելի լայն հասանելիություն է նախատեսվում: Նախագծով սահմանվո...
Քննարկվել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող համաձայնագիրը
Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ՀՀ եւ ԵՄ առանց թույլտվության անձանց հետընդունման ընդհանուր համաձայնագրի կիրարկման անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ««ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ` «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց...
ՊԵԿ-ում կներդրվի կատարողականի գնահատման համակարգ
Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումները եւ փոփոխությունները քնն...
ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ են ստեղծվում հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հետ կապված
Համաձայնագրի նպատակն է ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Փաստաթղթով սահմանվում է անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող հարկադիր վտարման ենթակա ան...
Համաձայնագրի վավերացումը կնպաստի մեր երկրում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը
Հայաստանում նախատեսվում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Նրա խոսքով համակարգի ներդրման նպատակով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից մշակվել է նվազագույնը 4 չափորո...
Ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի եւ գործունեության հանրային ընկալումը չեն կարող ստուգվել կամ չափվել որեւէ պետական մարմնի կողմից. Արդարադատության փոխնախարար
Կառավարության քաղաքականությունն ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը` չափելի եւ կոնկրետ արդյունքների վրա հիմնված գործիքակազմով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ առհասարակ առկա չէ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց շն...
Կանոնակարգվում են ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված իրավահարաբերությունները
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկա...
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 15-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել օրինագծերի քննարկումը: ...