Տպել
15.01.2024
ՊԵԿ-ում կներդրվի կատարողականի գնահատման համակարգ
1 / 3

Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում  ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումները եւ փոփոխությունները քննարկվել են հունվարի 15-ի ԱԺ հերթական նիստում, որոնք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Որոշել ենք հետեւել միջազգային փորձին, ինչը ենթադրում է կատարողականի արդյունքների գնահատական եւ դրա հիման վրա հարկային կամ մաքսային ծառայողի վարձատրության արդար համակարգ: Նախագծի նպատակն է, որ ՊԵԿ-ից մասնագետների հոսունությունը դադարեցվի. շատ աշխատակիցներ մասնավոր ոլորտում ստանում են ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի հնարավորություն եւ որքան էլ նվիրված լինեն հարկային կամ մաքսային ծառայությանը, ինչ-որ պահի վարձատրությունների անհավասարությունն այնքան մեծ է լինում, որ որոշում են տեղափոխվել մասնավոր ոլորտ»,- ասել է Ռուստամ Բադասյանը: Կարեւորելով աշխատակիցների վերապատրաստումը՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծառայողները տարբեր մասնագիտական կառույցների կողմից անցկացվող վերապատրաստման ծրագրերին են մասնակցում:

Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ բացասական կատարողականի, արհեստական ստուգումների վերաբերյալ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանի դիտարկմամբ նախագիծը միտված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ աշխատակիցների միջեւ առողջ մրցակցության ապահովմանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են միասնական համակարգի հավասարության, համաչափության սկզբունքներին, մասնագիտական գնահատականի անհրաժեշտությանն ու կարեւորությանը:

Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողները կարեւորել են համակարգի ներդրման անհրաժեշտությունը:
 


28.06.2024
Աշխատանքային այցի շրջանակում հայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը: Կողմերը կ...