Տպել
15.01.2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու եւ չկատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները
1 / 2

Նախագծով կկարգավորվեն ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու եւ չկատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` հունվարի 15-ի ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ  ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական նախաձեռնության նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը` նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները:

Նախատեսվում է չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ. մասնավորապես` հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո` 30-օրյա ժամկետում, հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ` հարկադիր կատարման նպատակով:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: