Տպել
15.01.2024
Խորհրդարանը քննարկել է ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների փաստաթղթերը փոխադարձ ճանաչելու վերաբերյալ համաձայնագիրը
1 / 2

Համաձայնագիրը մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից է: Նպատակը գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները եւ սահմանափակումները վերացնելն է. ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ քննարկմանը ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրի վավերացումը կկարգավորի  գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ ԵԱՏՄ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն ապահովվելու նպատակով այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար:

«Կա բացառություն. երբ տվյալ պետությունում մինչեւ համաձայնագրի վավերացումը գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթը փորձաքննության է ներկայացվել եւ մերժվել է, ապա մերժումը շարունակում է պահպանվել»,- հավելել է զեկուցողը:

Արթուր Մարտիրոսյանը պարզաբանել է համաձայնագրի վավերացումից հետո իրականացվող գործընթացը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը նշել է, որ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա, մասնավորապես, ազգությամբ հայ գիտնականների համար, որոնք ԵԱՏՄ երկրներում ստացել են իրենց գիտական աստիճանը:  


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...