Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը:
Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին:
Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ
Յուրաքանչուրը պետք է առավելագույնն անի իր համայնքը զարգացնելու եւ բարելավելու համար. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ազգությամբ եզդի ուսանողների հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քնն...
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջուն...
ԱԺ Հայաստան-ԱՄԷ բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են ԱՄԷ պատվիրակությանը
Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամությունը բացառիկ արժեք է, որի հենքը պատմամշակութային ընդհանրություններն են, փոխադարձ տնտեսական շահերը. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ողջունելով Հայաստանում ԱՄԷ Դաշնային ազգային խորհր...
ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արմեն Խաչատրյան
Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության...
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստերի ընթացքում քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Երկրորդ ընթերցմամբ են քննարկ...