Տպել
16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների եւ դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են:

2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2023 թվականին առեւտրի ծավալն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ եւ վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այդ գործընթացի խթանմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը համագործակցության մասին համաձայնագիր կնքելու միջոցով:

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հայկական կողմի գործադրած ջանքերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ համապարփակ տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


16.01.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ
Յուրաքանչուրը պետք է առավելագույնն անի իր համայնքը զարգացնելու եւ բարելավելու համար. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ազգությամբ եզդի ուսանողների հետ հունվարի 16-ին կայացած  հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քնն...

16.01.2024
ԱԺ Հայաստան-ԱՄԷ բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են ԱՄԷ պատվիրակությանը
Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամությունը բացառիկ արժեք է, որի հենքը պատմամշակութային ընդհանրություններն են, փոխադարձ տնտեսական շահերը. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ողջունելով Հայաստանում ԱՄԷ Դաշնային ազգային խորհր...

16.01.2024
ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արմեն Խաչատրյան
Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության...

16.01.2024
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան
Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա ...

16.01.2024
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստերի ընթացքում քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Երկրորդ ընթերցմամբ են քննարկ...