Տպել
18.01.2024
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
1 / 1

Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենալու ««Մասնագիտական կրթության եւ ուսուցման  մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:


18.01.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: ...

18.01.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է քաղաքական անցուդարձին, պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.01.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել եւ լրագրողների հարցադրումներին են պատասխանել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Մանրամասները` տեսանյութում:   ...

18.01.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետները ներկայացրել ու լրագրողների հարցերին են պատասխանել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Մանրամասները` տեսանյութում: ...