Տպել
29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ներգրավվածության համար:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԱԺ պատվիրակությունը մշտապես եղել է Միջխորհրդարանական միության ակտիվ անդամներից մեկը, որի պատգամավորները ներկայացված են կազմակերպության տարբեր մարմինների ղեկավար կազմերում:

Անդրադառնալով Խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ Ադրբեջանի հետ վարվող բանակցություններին` ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված եւ բաց է այն քննարկումների համար, որոնք կնպաստեն փաստաթղթի ստորագրման գործընթացին:

«Հայաստանը ժողովրդավար երկիր է, սա այլեւս հաստատված փաստ է: Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Մարտին Չունգոնգը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման բանակցություններում եւ նշել, որ Միջխորհրդարանական միությունն ամեն կերպ կաջակցի Խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումին, որն անցկացվելու է 2024 թվականին` Հայաստանում:


11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...