ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ներգրավվածության համար:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԱԺ պատվիրակությունը մշտապես եղել է Միջխորհրդարանական միության ակտիվ անդամներից մեկը, որի պատգամավորները ներկայացված են կազմակերպության տարբեր մարմինների ղեկավար կազմերում:
Անդրադառնալով Խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ Ադրբեջանի հետ վարվող բանակցություններին` ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված եւ բաց է այն քննարկումների համար, որոնք կնպաստեն փաստաթղթի ստորագրման գործընթացին:
«Հայաստանը ժողովրդավար երկիր է, սա այլեւս հաստատված փաստ է: Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Մարտին Չունգոնգը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման բանակցություններում եւ նշել, որ Միջխորհրդարանական միությունն ամեն կերպ կաջակցի Խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումին, որն անցկացվելու է 2024 թվականին` Հայաստանում:
Հակոբ Արշակյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:...
Դավիթ Առաքելյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը
Ազգային ժողովի համար մեծ պատիվ է հյուրընկալելու Միջխորհրդարանական միության Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը Երեւանում. հունվարի 29-ին ողջունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխ...
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ԱՄԷ դեսպանը
Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Քրիստինե Պ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.02.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.02.2024 - 14:00-16:00: 1.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 01.02.2024 -10:00-12:00, 2.Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրմ...