Տպել
29.01.2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքներին: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:

Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների եւ պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին, ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանը կարեւորել է բոլոր գերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու հարցում՝ Հակոբ Արշակյանն այդ առումով արժեւորել է նաեւ Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Քննարկվել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանն առաջարկել է միջոցառումն անցկացնել սեպտեմբեր ամսին` Երեւանում:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ չնայած մարտահրավերներին՝ հայկական կողմը պատրաստ է առաջ մղել խաղաղության օրակարգն ու աշխատել այդ ուղղությամբ: Այս համատեքստում նա կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը:

Հասմիկ Հակոբյանը հույս է հայտնել, որ Ժնեւում կընդունվի Երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի թեմայի ընտրությանը վերաբերող իր առաջարկը: Հայ պատվիրակն առաջարկել է քննարկել խաղաղության գործընթացում երիտասարդների դերը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը:

Մարտին Չունգոնգն Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում բարձր է գնահատել արդյունավետ երկխոսություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Բաքու այցի ժամանակ իրենք ջանքեր կգործադրեն խաղաղության գործընթացին նպաստելու համար: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խնդրին, գերիների փոխանակման գործընթացին:


29.01.2024
Դավիթ Առաքելյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը
Ազգային ժողովի համար մեծ պատիվ է հյուրընկալելու Միջխորհրդարանական միության Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը Երեւանում. հունվարի 29-ին ողջունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխ...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածա...

29.01.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ԱՄԷ դեսպանը
Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Քրիստինե Պ...

29.01.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.02.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.02.2024 - 14:00-16:00:    1.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 01.02.2024 -10:00-12:00,   2.Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրմ...