Գործող օրենքով ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում` Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա, մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ:
Ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները` ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Հարցը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 2-ի արտահերթ նիստում:
«Ներկայում, Առողջապահության նախարարությունն է իրականացնում կենսաթոշակային առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի վերաբերյալ հաշվարկում, շահառուի կողմից ներկայացված դիմումների ուսումնասիրություն: Գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկով ներառված հիվանդությունների եւ քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթ, եւ սահմանված կարգով տրամադրվում է եզրակացություն: Այս գործընթացն առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն եւ նախարարության` որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում»,- մանրամասնել է Արտակ Ջումայանը: Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականին: Այս տարիների ընթացքում արձանագրվել է քաղաքացիների դիմելիության զգալի աճ: Ըստ հիմնական զեկուցողի` եթե 2017-2018 թվականներին քաղաքացիների դիմելիության ընդհանուր թիվը եղել է 2, ապա 2023 թվականին դիմել է 43 քաղաքացի: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նշված գործառույթը վերապահել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացումը, մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշումը, այդ թվում` մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթը եւս կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:
Արտակ Ջումայանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով գործառույթի փոփոխության կարգավորումներին, արդյունավետությանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Նախագծերի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Ներկայացված նախագծերով օրենքների ձեւակերպումները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը: Միաժամանակ, զուգահեռներ են տարվում հաշմանդամության խմբերի եւ ֆունկցիոնալության սահմանափակումների միջեւ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու նպատակով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում էին Չեխիայի խորհրդարանականները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Այցը պաշտոնական էր: Չեխ պաշտոնյայի հանդիպումները մեր երկրում մեկնարկեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցով: Մանրամա...
ԱԺ են այցելել «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի մասնակից դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի մասնակից Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ փետրվարի 2-ին հանդիպել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժող...
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Գրիգոր Մինասյանի հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարո...
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 2-ին ներկա է գտնվել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ոլորտում որոշ ընկերությունների ծավալած գործունեությանն ու առաջարկող ծառայությո...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 5-ին` ժամը 10:00-ին, 314 սրահում: ...