Տպել
06.02.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է պետական տուրք ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
1 / 4

Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք ոսկու, պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար: 2023 թվականի ցուցանիշներով զգալիորեն աճել է վերոնշյալ ապրանքների արտահանումը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Զեկուցողի գնահատմամբ առաջին անգամ մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը կանցնի Համախառն ներքին արդյունքի 110 տոկոսը, իսկ ՀՀ արտաքին առեւտրի բացասական սալդոն կլինի -2 տոկոսից 0 միջակայքում: «Դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավականին արագ մոտեցնում է Կառավարության սահմանած թիրախին` ապրանքների եւ ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- նշել է նախարարը:

«Հայաստանում ոսկու ձուլակտորներ չեն արտադրվում»,- ընդգծել է Վահան Քերոբյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: Նախարարը հավելել է, որ մեր երկրի ոսկու հանքերից արտահանվում է անմշակ ոսկի: Նշվել է, որ Հայաստանում մոտ 10 ընկերություն զբաղվում է ոսկու, պլատինի եւ պալադիումի արտաքին առեւտրով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Հարցը քննարկվել է փետրվարի 6-ի ԱԺ նիստում:
 


03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ...