Տպել
06.02.2024
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից
1 / 3

Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում՝ մասնավորեցման ցանկից հանելով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը փետրվարի 6-ին ԱԺ հերթական նիստում:

Հիմնական զեկուցողի խոսքով օդանավակայանը, որը գտնվում է Լոռու մարզում, երկար տարիներ չի շահագործվել, թռիչքներ չի իրականացրել: Ըստ նրա՝ ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է:

Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ Կառավարության որոշմամբ կազմակերպության գույքն ամրացվել է Պաշտպանության նախարարությանը: Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են մասնավորեցման գործընթացի իրականացմանը, որեւէ կազմակերպությանը տրվող գույքի անհատույց օգտագործման պայմաններին:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը նշել է, որ հանձնաժողովում օրենքի նախագիծը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:


03.07.2024
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կող...

03.07.2024
Մենք հստակ շարժվում ենք խաղաղության օրակարգով` փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրները մեր հարեւանների հետ. Արթուր Հովհաննիսյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետ...

03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ...