Չափազանց կարեւորում եմ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, հատկապես, երբ այն ուղղված է մեր երկրի ժողովրդավարական օրակարգն առաջ մղելուն: Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրին, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը եւ պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին:
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Մարինա Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Էմմա Պալյանը, Տիգրան Պարսիլյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ արտաքին գործերի եւ Առողջապահության նախարարություններ` Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման արտաքին քաղաքական նպատակահարմարությանը, ինչպես նաեւ կոնվենցիային միանալու մինչ այժմ իրականացված քայլերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու գործադրված ջանքերը:
Նարեկ Զեյնալյանը, կարեւորելով հոգեկան առողջության հետ կապված մարդու իրավունքների պաշտպանության հարցը, տեղեկացրել է, որ ներկայում ուսումնասիրվում է եվրոպական տարբեր երկրների փորձը:
Պատգամավորները եւս բարձր են գնահատել ԵԽ հետ համագործակցությունն ու եվրոպական չափանիշների շարունակական ներդրումը ՀՀ-ում:
Ինչո՞ւ Հայաստանի, այլ ոչ թե Հայոց պատմություն. հարցին անդրադարձել են խորհրդարանականները
Ինչո՞ւ Հայաստանի, այլ ոչ թե Հայոց պատմություն: Առարկայի անվանափոխության շուրջ բանավեճային քննարկում է ծավալվել խորհրդարանում: Մանրամասները` տեսանյութում:...
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը փետրվարի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ար...
Օրենսդրական փոփոխություններ` ուղղված նշանակված տուգանքների նվազեցմանը
Ազգային ժողովը փետրվարի 6-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Օրենսդրական փ...
Քննարկվել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները
Վերջերս ընդունված օրենքը պարտադրում էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին նույնականացնել խաղացողին ու նրա բանկային քարտը, երբ վերջինս փորձի խաղադրույք կատարել: Արդյունքում լիցենզավորված ընկերություններն ավելի լավ կարգավորված դաշտում հայտնվեցին: Դրան զուգահեռ առկա են մի շարք խնդիրներ. այս մասի...
Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ...
Անհրաժեշտ է կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները. հստակ ուղերձ հանրությանը
2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա: Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ...
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: ...
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից
Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում՝ մասնավորեցման ցանկից հանելով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ ...
ՄԿՈՒ ոլորտում եւս գնում ենք ամբողջական ներառականության ապահովման ճանապարհով. ՀՀ ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որով լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցի առնչությամբ խորհրդարանում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ:...
Նախաձեռնությամբ սահմանվում է պետական տուրք ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք ոսկու, պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար: 2023 թվականի ցուցանիշներով զգալիորեն աճել է վերոնշյալ ապրանքների արտահանումը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելո...
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ շրջակա միջավայրի...