Տպել
26.02.2024
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են գերմանացի գործընկերների հետ
1 / 17

Մենք շատ հետաքրքրված ենք ձեր հանձնաժողովի հետ ավելի սերտ եւ բովանդակային համագործակցություն ունենալու հարցում. ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ փետրվարի 26-ին հանձնաժողովի անդամների հետ ընդունելով ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը հայ գործընկերներին ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները՝ նշելով, որ դրանցից բացի՝ հանձնաժողովը քննարկում է նաեւ արդիական հարցեր, որոնցից են, օրինակ, պատերազմական գործողությունների իրավաչափությունն ու հանցագործություններն Ուկրաինայում:

Այս համատեքստում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի եւ ՀՀ-ի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական գործողություններին եւ հանցագործություններին, հետաքրքրվել նաեւ պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցով:

Զրուցակիցներն անդրադարձել են հանձնաժողովներում օրինագծերի քննարկման հարցին, օրենսդրական աշխատանքի ընթացքում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին եւ տարաձայնություններին: «Մենք միակարծիք ենք այն հարցերում, որոնք վերաբերում են մեր քաղաքացիների կյանքին եւ նրանց կյանքի բարելավմանը»,- ասել է Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը՝ նշելով նաեւ իշխող գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումներին:


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...