Տպել
27.02.2024
Ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու ԱԺ-ին ներկայացվող տեղեկատվության որակը. Գեւորգ Պապոյան
1 / 4

Օրենսդրական փաթեթի մշակման նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը` մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ՀՀ ԱԺ փետրվարի 27-ի նիստում ներկայացնելով ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ԵՄ/ՏՀԶԿ) համատեղ ՍԻԳՄԱ ծրագրի աջակցությամբ մշակված` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի բարելավումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչպես նաեւ ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (US GAO) կողմից օրենքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանը, մանրամասն ներկայացնելով փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ Հաշվեքննիչ պալատն ունեցել է տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ, եւ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ դրանք էականորեն վերացվել են: Մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից առկա խնդիրներին եւս օրենսդրական փաթեթով տրվել են լուծումներ: Որպես օրինակ` Գեւորգ Պապոյանը մատնանշել է Հաշվեքննիչ պալատի չհավասարակշռված կառավարման մոդելը` շեշտելով, որ առաջարկված օրենսդրական փաթեթով հստակեցվել են նաեւ այս կանոնակարգումները. առաջարկվել է ներդնել ներինստիտուցիոնալ հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, կարեւորելով առաջարկվող նախաձեռնությունը, ընդգծել է, որ իրավունք կտրվի ընդլայնելու Հաշվեքննիչ պալատի մանդատը: Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել օրենսդրական փաթեթի հեղինակներին` ոլորտի նկատմամբ դրսեւորած հետաքրքրության, շահագրգիռ քննարկումների եւ կատարված մեծ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ ներկայացրել է թե' բովանդակային, թե' տեխնիկական բնույթի նկատառումներ, որոնց մեծ մասն ընդունվել է հեղինակների կողմից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` արդյո՞ք կանոնակարգված է ստուգող մարմինների աշխատանքը հատկապես այն դեպքերում, երբ ստուգող երկու մարմինները նույն գերատեսչությունում զուգահեռ ստուգումներ են իրականացնում: «Ձեր բարձրացրած հարցը տեղին է, որովհետեւ նման դեպքեր լինում են: Մենք ունենք մի գործընթաց, որն ուղղված է ստուգող մարմինների կրկնվող աշխատանքի վերացմանը: Մասնավորապես, Ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը լուծարվելու եւ միացվելու է Պետական վերահսկողական ծառայությանը»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են օրենսդրական փաթեթի կարգավորումներին, Հաշվեքննիչ պալատի գործունեության ընդլայնմանը:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պապոյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին` պատասխանելով նրանց հուզող եւ հետաքրքրող հարցադրումներին:
 


12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...