ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 27-ին հյուրընկալել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային:
Հանդիպման ընթացքում պատգամավորները երախտագիտություն են հայտնել խորհրդարանում ինստիտուտի իրականացվող ծրագրերի եւ ակտիվ համագործակցության համար:
Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովում եւ Հայաստանի այլ ինստիտուտներում NDI-ի հետագա ներգրավվածության շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: