Տպել
06.03.2024
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագած մի շարք ընթացակարգային խնդիրներ
1 / 2

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Վարչական դատավարության ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Հիմնական կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Կարգավորվում են հիմնական պահանջից բացի, այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետտուրքի գանձման հարցրերը: Նախատեսվում են արագացված դատաքննության կարգի եւ ժամկետների ավելի մանրամասն կանոններ՝ սահմանելով, թե որ պահից է դատարանն անցնում դատական ակտ կայացնելուն եւ երբ պետք է հրապարակվի դատական ակտը: Լրացվող նոր հոդվածներով կկարգավորեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների, թվաբանական սխալների ուղղման պահանջները: Եթե անձը հարգելի պատճառով բաց թողնված ժամկետում Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնում, սակայն չի միջնորդում ժամկետը վերականգնելու մասին, ապա ներկայումս Վճռաբեկ դատարանը բողոքի ընդունումը մերժում է, եւ անձի իրավունքը մնում է չիրացված: Առաջարկվում է այս դեպքում ոչ թե մերժել բողոքի ընդունումը, այլ վերադարձնել բողոքը:

Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն ավարտելուց հետո որոշման հրապարակման համար սահմանվում է 20-օրյա ժամկետ: Հստակ սահմանվում է, թե ինչ որոշում պետք է կայացնի Վճռաբեկ դատարանն այն դեպքում, երբ բողոք բերող անձը չի վերացրել Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:

Սահմանվում են հստակ ժամկետներ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու համար, այն է՝ վարույթ ընդունելուց հետո 45 օրվա ընթացքում: Առաջարկվում է  միջուկային անվտանգության ապահովման, հարկադիր կատարումն ապահովող, պրոբացիայի ծառայության բնագավառների պետական մարմնին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ գործերով քննությունը դատարանից հանել եւ վերապահել իրավասու վարչական մարմիններին:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին,...

24.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆ...