Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 6-ին ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության քաղաքականության վարչության պետ, դեսպան Յոհան Ֆրիսելին:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Շվեդիայի հետ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունից` ընդգծելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային հարթակներում երկկողմ գործակցությանը:
Սարգիս Խանդանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:
Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ շրջանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը` միտված Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի օբյեկտիվ գնահատմանն ու խաղաղության ապահովմանը:
Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների իրականացման գործում: Այս համատեքստում անդրադարձ է եղել Շվեդիայի աջակցությամբ իրականացվող «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 6-ին Ազգային ժողովում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական անվտանգությանը վերաբերող հարցեր: ...
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագած մի շարք ընթացակարգային խնդիրներ
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Վարչական դատավարության ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Հիմնական կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Կարգ...
Առաջարկվում է ՀՀ կառավարության համար նախատեսել լիազորող նորմ
Նախաքննական մարմիններում քննվող եւ քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնակա...
Նոր կարգավորումներ են առաջարկվում բաժնեմասի հավատարմագրային կառավարմանը վերաբերող օրենսդրական դրույթներում
Պաշտոնատար անձինք առեւտրային կազմակերպություններում իրենց կանոնադրական կապիտալում մասնակցությունը կարող են փոխանցել հավատարմագրային կառավարման մասնագիտացված կազմակերպություններին, սակայն եղած ձեւակերպումներով հստակ չեն ամրագրումներն այդ իմպերատիվ պահանջի վերաբերյալ եւ կարող են տարընթերցման հանգեցնել...
Քննարկվել է դատաիրավական համակարգում բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմների ներդրմանն առնչվող նախաձեռնությունը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...