ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ:
Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարեւորությունը ոչ միայն դաշնային, այլ նաեւ երկրամասերի մակարդակով: Անդրադարձ է կատարվել քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում Մարայկե Էնգելսի խնդրանքով ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Համբուրգի հասարակական եւ սոցիալ-մշակութային կյանքում գերմանահայ համայնքի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներն այցելել են Համբուրգի քաղաքային խորհուրդ
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին հյուրընկալվել է Համբուրգի քաղաքային խորհրդում` Ռատհաուսում: Հայ խորհրդարանականները գրառումներ են կատարել Պատվո հուշամատյանում, որից հետո կարճատեւ զրույց ունեցել Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ: ...
Քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրակ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...