Տպել
14.03.2024
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է փոխարինող անդամի հարցը
1 / 5

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Էդգար Հակոբյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` մարտի 14-ին նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ` պայմանավորված հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնները թափուր լինելու հանգամանքով:

Նիստի օրակարգում հանձնաժողովի կողմից փոխարինող անդամի որոշման հարցն էր: Առաջադրվել է Արուսյակ Մանավազյանի թեկնածությունը, որին հանձնաժողովը կողմ է քվեարկել:

Հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 15-ին` քննարկելու օրակարգային հարցեր: