Տպել
19.03.2024
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 4

Ազգային ժողովը մարտի 19-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին:

Դավիթ Կարապետյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ նիստում երդվել է:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը, որից հետո անդրադարձել օրակարգային հարցերի քննարկմանը: