2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով եւ ժամանակացույցով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները: Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:
Մասնավորապես՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր: Սեպտեմբերից բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը. պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, խմբակներն ու հետազոտական աշխատանքը: Տարրական դասարաններում միավորային գնահատում այլեւս չի իրականացվում, հանվել է անբավարար գնահատականային շեմը, ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ աշակերտների համար: Մարզերի եւ Երեւանի 293 դպրոցներ ընդգրկվել են մինչեւ 2026 թվականի 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման եւ նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի ցանկում: ՏՀՏ եւ բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել Արմավիրի մարզի 88 եւ այլ մարզերի ու Երեւանի 12 նորակառույց դպրոցներում:
«Ուսուցիչների տարակարգի մեխանիզմը կապակցվել է ուսուցչի դասավանդման հմտություններին: Նոր մեխանիզմով տարակարգ է ստացել 101 մանկավարժ, այդ թվում՝ առաջին անգամ ամենաբարձր՝ 50 տոկոս հավելավճարով»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ տարակարգի եւ կամավոր ատեստավորման համակարգերի միջոցով առկա են 400.000-ից մինչեւ 600.000 ՀՀ դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: 400.000 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ է արդեն ստանում շուրջ 220 ուսուցիչ:
Սեպտեմբերից 25 տոկոսով բարձրացել է բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի ուսուցիչների աշխատավարձը. ծրագրի շահառու է 8420 ուսուցիչ՝ աշխատավարձի շուրջ 32.000 դրամ աճով: Սեպտեմբերից բարձրացել է նաեւ մինչեւ 100 սովորող ունեցող 64 գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցչի վարձատրությունը, ում դրույքաչափն ավելացել է՝ միջինում 71.700 դրամից հասնելով 115.300 դրամի:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի աշխատանքները: Շարունակվում է 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագիրը: 145 հաստատությունում շինարարական աշխատանքներն ավարտվել են, 90-ում՝ ընթացքի մեջ են:
Ավագ դասարաններում փորձնական կարգով ներդրվել է կրեդիտային համակարգը, որի շրջանակում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից: Առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով, ինչի արդյունքում նվազել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը, ինչպես նաեւ նրանք հնարավորություն են ստացել լավագույն կերպով դրսեւորել իրենց կարողությունները:
Մշակվել եւ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Գերմանական ճարտարապետական ընկերության կողմից մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Քննարկվում են նաեւ դեպի այդ քաղաք հասնելու տրանսպորտային ուղիները:
Գիտության ոլորտում 2023 թվականին մշակվել եւ ներդրվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգ, որով սահմանվել են որակական եւ քանակական նոր պահանջներ՝ համադրելի միջազգային չափորոշիչների հետ:
Վերոնշյալ ոլորտի ֆինանսավորումը՝ ներառյալ ռազմարդյունաբերությունը, կազմել է շուրջ 36 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի ֆինանսավորման չափից ավելի է 6,2 մլրդ դրամով կամ 20,8 տոկոսով: 2018 թվականի 14,3 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 25,9 մլրդ դրամով կամ շուրջ 2,8 անգամ: Շարունակվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը:
Անդրադառնալով սպորտի ոլորտի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ՝ 125 ոսկե, 127 արծաթե եւ 193 բրոնզե: 2022 թվականի ցուցանիշից սա ավելի է 44,9 տոկոսով: Մեդալներից 25-ը նվաճել են կանայք:
Մշակույթի ոլորտում իրականացվել է 18 կրթամշակութային ծրագիր:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայ...
Եվրանեսթ ԽՎ-ում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը
Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկում ենք թվայնացման, ինչպես նաեւ հանրային ծ...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը: ...
Քննարկվել են 2023 թ. առողջապահության ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը
Շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ: Կառավարության ծրագրով 2023 թվականի ...
Առողջապահության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հ...
Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանն ընտրվել են ԵԽԽՎ ենթահանձնաժողովների նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ: Պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտ...
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները
2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված մի...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...