Տպել
25.03.2024
Ազգային ժողովում հյուրընկալվել են ֆրանսիացի խորհրդարանականները
1 / 23

Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Մարտի 25-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը եւ Մհեր Մելքոնյանը:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը միջազգային բազմակողմ հարթակներում եւ տարաբնույթ աջակցությունը հայանպաստ բոլոր նախաձեռնություններին:
 
Նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային եւ ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արգասաբեր ու արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, անվտանգային մարտահրավերները:

Հայ եւ ֆրանսիացի պատգամավորները քննարկել են թե' երկկողմ եւ թե' բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...