Տպել
29.09.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 2-5 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 1 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 12 պայմանագիր:

ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 2-ի ԱԺ նիստում: