Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) հավաքագրում է աշխարհի 173 երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվություն բազմաթիվ շտեմարաններից եւ կազմում ամենամսյա տեղեկատվություն-հաղորդում ժողովրդավարության առաջընթացի կամ հետընթացի մասին. Հայաստանը եւս ընդգրկված է այդ երկրների ցանկում:
Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի անդամների հետ ապրիլի 2-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության զարգացման հետազոտությունը, ինչպես նաեւ վերջին հինգ տարիներին տեղի ունեցած փոփոխությունները:
«Մեզ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի մեթոդաբանությամբ է տեղի ունենում գնահատումն ու ընդհանուր տեղեկատվության կազմումը եւ արդյո՞ք Հայաստանի հետ կապված ներառված են բազմազան տեղեկատվական բազաներ, մեդիաներ»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: Նրա գնահատմամբ այն մեթոդաբանությունը, որը կիրառում է Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը, արդյունավետ է եւ հնարավորություն է տալիս ճշգրիտ ու անաչառ տեղեկատվություն տրամադրել երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ: Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ այն նաեւ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Քննարկման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հարցադրումները Հայաստանի հետ կապված տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանության, մշտադիտարկման գործիքների վերաբերյալ:
Օրենսդրական կարգավորմամբ կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կդառնա
Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նախատեսվում է Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշա...
Առաջարկվում է կանոնակարգել սպանդանոցային գործունեությունը
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Այն է՝ խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունե...
Նախաձեռնությամբ սահմանվում են նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների եւ մարզպետների աշխատակազմերի համար
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների եւ մարզպետների աշխատակազմերի համար: Ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքու...
Օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հանձնաժողովի անդամ, նախաձեռնության հ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կառավարության կողմից առաջարկվում է ՀՌՀ նախագահի եւ անդամի գործակիցները վերանայել ու համամասնորեն բարձրացնել
Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությո...
Նախագիծ` միտված ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը
Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ. ներկայացնելով ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով: ...