Տպել
03.04.2024
Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով
1 / 8

Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից վերադարձնելու համակարգի վերանայմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Առաջարկվող լրացման նպատակն է զարգացնել մարզային քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը: Նախագծով 2027 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձն առաջարկվում է հանել մայրաքաղաքին հարակից Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ձեռք բերված, կառուցված կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում, իսկ մյուս մարզերում` 2029 թվականի հունվարի 1-ից:

Ըստ փոխնախարարի` համակարգի կիրառելիությունը կնպաստի պետական բյուջեից տրամադրվող եկամտային հարկի գումարների ծավալի ավելացմանը եւ քաղաքաշինական ներդրումային ծրագրերի խրախուսման մեծացմանը: Արման Պողոսյանը շեշտել է, որ նախագիծը չունի որեւէ հետադարձության նորմ, եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք մաս կկազմեն այս համակարգում, նրանց վրա որեւէ խստացում չի իրականացվի:

Այս նախագծով առաջարկվում է եւս մեկ փոփոխություն. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի մասով եռամսյակի համար վերադարձվող առավելագույն սահմանաչափը նախկին 1,5 մլն ՀՀ դրամի փոխարեն նվազեցվում է` դառնալով 750.000 ՀՀ դրամ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ  Քաղաքաշինության եւ Կադաստրի կոմիտեների իրենց գործընկերների հետ նախագծի շուրջ առաջ եկած մի շարք հարցերին եւ խնդիրներին առավել ճշգրիտ լուծումներ տալու համար նպատակահարմար է հարցի քվեարկությունը հետաձգել 2 ամիս ժամկետով:

Հիմնական զեկուցողի համար առաջարկն ընդունելի է եղել:

Հանձնաժողովը երկրոդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Փոփոխությունները հիմնականում բովանդակային եւ տեխնիկական բնույթի էին: Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին: 
  
Մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ «Խաղային գործունեության կարգավորման մասին» հարցի քննարկումը:


12.07.2024
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձ...

12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...