Տպել
09.04.2024
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

Ազգային ժողովն ապրիլի 9-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նիստերի օրակարգը: Որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:  Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պետական վերահսկողության շրջանակում առաջարկվում է ավելացնել  վերահսկողական գործիքները, մասնավորապես՝ Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում նախատեսել  պեստիցիդների (թունաքիմիկատների) եւ ագրոքիմիկատների վաճառքի կասեցում: Նախաձեռնությամբ սահմանվում են վերահսկվող ապրանքների  ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը, ազգային ռեֆերենս լաբորատորիայի հասկացությունը, խմբագրվում է անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը:  Տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է  օրենքից հանել բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի բառերը, քանի որ արդեն իսկ  սահմանված են պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ բառերը: Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ այս նախաձեռնությամբ լուծվելո՞ւ է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերք արտահանելու եւ այնտեղից Հայաստան կաթնամթերք ներմուծելու հարցը, քանի որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումն իր երկիր: «Ամեն օր մտնում ենք խանութ եւ տեսնում, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է, որ այնտեղ ապրանք ներմուծենք, նրանց արտադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրի կապակցությամբ տնտեսավարողները դեռեւս 5-6 ամիս առաջ են դիմել նախարարությանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ հարցն այս օրենսդրական նախաձեռնությամբ չի կարգավորվելու: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է ընթացք տալ հարցին, ինչին ի պատասխան՝ Տաթեւիկ Սարգսյանը դրական է արձագանքել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:


11.09.2024
Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին ...

11.09.2024
Առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը
Մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը կհստակեցվի, ինչպես նաեւ կկանոնակարգվեն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները: Ներկայացնելով ««Մաքսա...

11.09.2024
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դ...

11.09.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: ՀՀ պետական ե...

11.09.2024
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվում են Հայաստանում
Սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակցություն: Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության եւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Միջխո...