Տպել
12.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված օրենսդրական փաթեթին
1 / 10

Սահմանելով նոր դրույթներ՝ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկա հանումը, կսահմանվի ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը, ինչպես նաեւ  կսահմանվեն եւ իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի եւ ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծերի փաթեթը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը:


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...