Տպել
12.04.2024
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 4

Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի: Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է ապրիլի 11-ին եւ 12-ին քննարկված օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


04.07.2024
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում
Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տարի միջոցառումը չկայաց...

04.07.2024
Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...