Տպել
19.04.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 11

«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:

Խոսելով  «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին պատգամավորը նշել է, որ կրթության մակարդակի բարձրացումը շատ կարեւոր է մեր երկրի ապագայի համար: Նա հավելել է, որ նպատակ կա կառուցելու ժամանակակից պայմաններին համահունչ եւ տեխնիկայով հագեցած ուսումնական համալիր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտությանը, անվտանգային խնդիրներին:

«Մեզ համար կարմիր գիծ է ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի մասին:

«Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, ուժեղացնենք մեր բանակը, դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը»,- ասել է պատգամավորը:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...